Անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է սխալ արգելանք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2012 14:31

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը արգելանք էր դրել ոչ միայն Սոնա Ղազարյանի աշխատավարձի և մեքենայի, այլև նրա երեխաներին պատկանող անշարժ գույքի վրա՝ հիմք ընդունելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկությունը: Պաշտպանին ուղղված իր դիմումով հայտնել էր Սոնա Ղազարյանը:

Պաշտպանի գրասենյակից տիկին Ղազարյանին տեղեկացրել էին, որ համաձայն Քաղաքացիական օրենսգիրքի` «Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով»: Սա նշանակում է, որ երեխաներին պատկանող անշարժ գույքը արգելանքի տակ է առնվել ոչ օրինական կերպով։

Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն էր ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից պատասխանել էին, որ տեղի է ունեցել վրիպակ, ինչի հետևանքով նշված անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է սխալ արգելանք: Միաժամանակ հայտնել էին, որ վրիպակ թույլ տված աշխատողին հայտարարվել է նկատողություն՝ սխալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Իսկ ԴԱՀԿ ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի կողմից նոյեմբերի 9-ին կայացվել է «Պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին» որոշում:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply