ՙ”Հայաստան՚” հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 14:14

ՙ”Հայաստան՚” համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին, տեղական ժամանակով երեկոյան 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում:

Հեռուստամարաթոնը կանցկացվի ՙՄեր գյուղը՚ խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության: Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում: Այս բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն Հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply