Ռոբերտո դի Մատեոն այլևս «Չելսիի» գլխավոր մարզիչը չէ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 21, 2012 13:51

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչիի համբերությունը վերջացել է: Նա պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին: Եվրոպայի Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի հաղթող «Չելսին» ընթացիկ մրցաշրրջանում անհաջող է խաղում:

Դի Մատեոն «Չելսիի» ղեկը ստանձնել էր  2012-ի  մարտին:

Իսկ թե ով կլինի անգլիական ակումբի գլխավոր  նոր մարզիչը, կպարզվի առաջիկայում:

Խոսացություններ կան, որ «Չելսիի» ղեկը ստանձնելու է Ռաֆայել Բենիտեսը: Նա նախկինում գլխավորել է «Վալենսիան», «Լիվերպուլը» և «Ինտերը»: Այդ պաշտոնի թեկնածուներ են համարվում նաև` Ավրաամ Գրանտը, Խոսեպ Գվարդիոլան, Հարի Ռեդնապը, Սթիվ Կլարկը, Լորան Բլանը:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply