Չեմպիոնների լիգա. Հաղթողներին չե՞ն դատում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 21, 2012 12:33

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում կայացած (5-րդ տուր) «Նորդշելանդ» – «Շախտյոր» (2։5) խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն գրավել մրցակցի դարպասը նրան չհաջողվեց: Բայց դա չէ զարմանալին, այլ այն միջւադեպը, որը կատարվեց խաղի ընթացքում, երբ տանտերերը հաղթում էին 1:0 հաշվով:

Դանիցիների խաղացողներից մեկը վնասվածք ստացավ և մրցավարը դադար տվեց, երբ գնդակը նրա խաղընկերների մոտ էր: Վիճաբանականն իրացնելիս դանիացիներից ոչ մեկը գնդակին չմոտեցավ, վստահ լինելով, որ դոնեցկցիներն այն կվերադարձնեն իրենց: Բայց տեղի ունեցավ մի բան, որը հազիվ թե կրկնվի: Երբ մրցավարը գնդակը նետեց խոտածածկի վրա, «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը ցանկանում էր այն հանձնել դանիացիներին, սակայն գնդակին տիրացավ նրա թիմակից Լուիս Ադրիանոն և առանց որևէ խնդրի գրավեց մրցակցի դարպասը: Բոլորը զարմացած էին մնացել, իրարանցում առաջացավ երկու թիմերի խաղացողների միջև: Թվում էր, թե դոնեցկցիները թույլ կտան խաղը կենտրոնից վերսկսած դանիացի ֆուտբոլիստներին անարգել գնդակ խփել իրենց դարպասը, որպեսզի թյուրիմացությունը հարթվի: Fair Play-ի կանոնները դա էին պահանջում: Եվ դոնեցկցի խաղացողների մի մասը կանգնեց, բացառությամբ նրանց թիմակից Տարաս Ստեպանենկոյի, որը թույլ չտվեց դանիացիներին  գրավել «Շախտյորի» դարպասը։ Հետո ֆուտբոլիստն փորձել է արդարանալ, թե ինքը չի իմացել խաղընկերների մտադրության մասին:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա հայտնել է, որ իր թիմը  երկրորդ գնդակը միտումնավոր է բաց թողել:

«Տեսա, որ Լուիս Ադրիանոն միայնակ է դուրս գալիս դարպասապահի դեմ։ Չհասկացա, թե ինչ է կատարվում։ Իմ գործը չէ մեկնաբանել մրցակլցի արածը,  իսկ Ադրիանոն իր գործն արեց։ Նրա խփած գոլից հետո «Նորդշելանդի» ֆուտբոլիստները ցանկանում էին ապացուցել, որ դա արդար խաղ չէր և այդ կերպ չի կարելի վարվել։ Երկրորդ գոլը մենք միտումնավոր բաց թողեցինք. դա թիմի որոշումն էր։ Մենք ցանկացանք վերականգնել արդարությունը։ Արդյունքում  խփեցինք նաև երրորդ, չորրորդ և հիգերորդ գոլերը»,- ասել է 23-ամյա  հայ ֆուտբոլիստը:

Թուրինի «Յուվենթուսը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Այս տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Շախտյորը» և պայքարը շարունակելու իրավունք է ստացել:  «Յուվենթուսը» ունի 9 , իսկ «Չելսին»` 7 միավոր:

E խումբ

«Նորդշելանդ» – «Շախտյոր»` 2:5

Մարտին Նորտստրան, 24, Կասպեր Լորենցեն, 29 – Լուիս Ադրիանո, 26, 53, 81, Վիլիան, 44, 50

«Յուվենթուս» – «Չելսի»` 3:0

Ֆաբիո Կվալյարելիա, 38, Արտուրո Վիդալ, 61, Սեբաստիան Ջովինկո, 90

F խումբ

 «Վալենսիա» – «Բավարիա»` 1:1

Սոֆիան Ֆեգուլի, 77 – Թոմաս Մյուլեր, 82

Հեռացում` Անտոնիո Բարագան («Վալենսիա», 33)

ԲԱՏԷ – «Լիլ»` 0:2

Ջիբրիլ Սիդեբե, 14, Ջիանի Բրունո, 31

Հեռացում` Ջիբրիլ Սիդեբե («Լիլ», 75)

G խումբ

«Բենֆիկա» -«Սելթիկ»` 2:1

Օլա Ջոն, 7, Էզեկիել Գարայ, 71 – Գեորգիոս Սամարաս, 31

«Սպարտակ» – «Բարսելոնա»` 0:3

H խումբ

«Գալաթասարայ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:0

Բուրուկ Յիլմազ, 54

ՉՖՌ Կլուժ – «Բրագա»` 3:1

Ռուի Պեդրո, 6, 15, 34 – Ալան, 17

Հեռացում` Դուգլաո («Բրագա», 45)

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply