Պարզվում է` կապիկները նույնպես ունենում են միջին տարիքի ճգնաժամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 11:11

Մասնագետներտը պարզել են, որ  այսպես ասած  “միջին տարիքի” ճգնաժամը ոչ միայն մարդկանց մոտ է լինում, այլև կապիկների: Դա համարում են գերազանցապես կենսաբանական պատճառների հետևանք: Բրիտանական համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ թե կապիկների և թե մարդկանց մոտ “երջանկության մակարդակի” ժամանակաշրջանը  համընկնում է: Կարծիք կա, որ ”երջանկության կորագիծն”  ունի U-ի ձև. մարդիկ երջանիկ են երիտասարդ ու հասուն տարիքում, իսկ միջին տարիքում իրենց դժբախտ են զգում: Պարզվել է նաև, որ նույնը կատարվում է պրիմատների մոտ: Նրանք կյանքից դժգոհ են 27-35 տարեկանում ընկած ժամանակահատվածում, ինչը մարդու կայնքի հետ համեմատած համապատասխանում է 45-50-ի ժամանակահատվածին, այսինքն` “միջին տարիքի ճգնաժամին”:Ուրեմն, այնքան էլ կարևոր չէ`  աշխատում ես, թե ոչ, հիպոթեքային վարկերի տակ կքած ես, թե ոչ, ամուսնությունը հաջող է կամ անհաջող: Ստացվում է, որ  բոլոր խնդիրները  կապված են U-ի տեսք ունեցող կորի հետ , այսինքն`գերազանցապես կենսաբանական պատճառ ունեն:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply