Մահացու վրաերթ Գրիգոր Լուսավորչի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 10:52
Նոյեմբերի 20-ին, ժամը 07.10-ին, «Նիսսան-Էքստերա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում` Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Մարիետա Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը ժամը 10.35-ին, գիտակցության չգալով, մահացել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply