ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2012 10:50

Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին:

Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային երգերը իր յուրահատուկ կատարումներով կենդանի պահող եւ աշխարհով մեկ տարածող վաստակաշատ երգչուհուն։ Ֆլորա Մարտիրոսյանի ինքնատիպ մեղեդային ձայնն ու անզուգական կատարողական արվեստը սեր ու ջերմություն էին սփռում` հուզելով տարբեր սերունդների եւ ազգերի ներկայացուցիչների, ալեկոծելով տարբեր համերգասրահներ Հայաստանում եւ արտերկրում:

Ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց մեծ վիշտը:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply