Ամբերդում անասնակեր է այրվել, Երևանում` գազի հաշվիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 10:41

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.54-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Ամբերդ գյուղի Կոմիտասի 24 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել` 17.51-ին:

Անդրեասյանին պատկանող տան բակում այրվել է 150 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան 26-րդ շենքի 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Չորրորդ և հինգերորդ հարկերի աստիճանահարթակում այրվել է  2 գազի հաշվիչ:

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply