Այսօր նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 10:09

1996-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  հանդես է եկել Հեռուստատեսության համաշխարհային օր  նշելու առաջարկով:

Նոյեմբերի 21-ն ընտրվել է  այն պատճառով, որ 1996-ի նոյեմբերի 21-22-ին ՄԱԿ-ում  անց է կացվել Հեռուստատեսության առաջին ֆորումը. հավաքվել են զանգվածային լրատվամիջոցների առաջատար գործիչները` քննարկելու հեռուստատեսության նշանակության աճն ու  փոխհամագործակցության ուղիների ամրապնդման հարցերը: Ավելի   ուշ առաջարկվել է այդ օրը հավաքվել` հեռուստածրագրերի փոխանակման նպատակով: Հիմնական բլոկները վերաբերում են խաղաղությանը, անվտանգությանը,  մշակույթի զարգացմանը:

Ներկայում աշխարհի առաջատար հեռուստաընկերություններն են  CBC-ն, NBC-ը, ABC-ն ԱՄՆ-ում,  BBC, ATV-ն Մեծ Բրիտանիայում, NHK –ն` Ճապոնիայում:

Հեռուստատեսության աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ երկրների քաղաքացիներ հնարավորություն ունեն  օգտվելու տեղեկատվական  հոսքից :

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply