Կինը սիրեկան է ստեղծել մարդկային ոսկրերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 9:48

Շվեդիայի բնակչուհին հավատացնում է, որ մեռյալների մնացորդները համացանցի օգնությամբ է գնել: Իշխանությունները ձերբակալել են 37-ամյա մի կնոջ, որի բնակարանում հայտնաբերել են 6 գանգ ու բազմաթիվ ոսկրեր: Կինը մեղադրվում է հանգուցյալների նկատմամբ սխալ վարքագիծ դրսևորելու համար:

Ոստիկանությունն անսովոր փաստը հայտնաբերել է պատահական ստուգման ժամանակ, կնոջ հարևանի կանչով: Վերջինս լսել էր կրակոցի ձայն ու դիմել էր իրավապաշտպաններին: Հետաքննության ընթացքում հաջողվեց պարզել, որ կինը լրիվ կմախք  է հաջողեցրել  հավաքել, որին   վերաբերվել է որպես սիրեկանի:

Մեղադրյալն ընդունում է իր մեղքը, սակայն պնդում է, որ ոսկրերը ձեռք է բերել համացանցի օգնությամբ, հնագիտության ու պատմության հանդեպ սիրո պատճառով:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply