www.haysocial.com `նոր սոցիալական կայք միմիայն հայերի համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 9:39

Ստամբուլահայ Բուրաք Բուլդուքը նոր սոցիալական կայք է ստեղծել, որտեղ կարող են գրանցվել միայն հայերը: Նա նշել է, որ կայքը նպատակն է վերացնել աշխարհի հայության միջև գոյություն ունեցող սահմանները և հնարավորություն ստեղծել նրանց մշտական շփման համար:
Բուրքը պատմել է, որ կայքը զրոից է ստեղծել և այն համապատասխանում է ներկայումս ամենահայտնի սոցկայքերի ֆունկցիոնալ մակարդակին: Կայքը նաև լավ պաշտպանված է, քանի որ անվտանգության համակարգի վրա հեղինակը մոտ ութ ամիս աշխատել է: Գրանցումը շատ հեշտ է իրականացվում, կայքը օգտատերերի համար անվճար է, սակայն հայ լինելը պարտադիր պայման է, որի ստուգման համար կայքում հատուկ համակարգ է ստեղծվել:
«Ակոս» պարբերականը գրում է, որ հայերի համար նախատեսված նոր սոցիալական կայքը անցած շաբաթվանին արդեն հասու է հայաստանցիներին և սփյուռքահայերին: Այն արդեն մի շարք դրական արձագանքներ է ստացել:

Դիտվել է 3093 անգամ:
Print Friendly

Leave a Reply