Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել Գազայի դեպքերի վերաբերյալ իր «Twitter»–յան գրառման համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2012 9:36

Հայկական ծագմամբ հանրահայտ շոու աստղ Քիմ Քարդաշյանը անցած ուրբաթ «Twitter»–իր պաշտունական էջում, որին 16 միլիոնից ավել մարդ է հետևում, Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այսպիսի մի գրություն էր թողել. «Ես աղոթում եմ Իսրայելի համար»:
Այս գրությունը հանրության կողմից խիստ արձագանքի էր արժանացել, որից հետո Քարդաշյանը մի նոր գրառում էր կատարել`այս անգամ արդեն նշելով, որ ինքը աղոթում է Պաղեստինի և աշխարում բնակվող յուրաքանչյուրի համար: Սակայն այս գրառումը չէր փոխել արդեն ձևավորված կարծիքը, ուստի Քարդաշյանն  իր էջից ջնջել է դրանք և իր անձնական բլոգում ներողություն խնդրել որևէ մեկին վիրավորելու համար:
Ինչպես գրում է «Ակոս» պարբերականը`Քարդաշյանը նշել է, որ իր տեսակետն այս  մասին մինչ այս դեպքն  է հայտնել, և ասել, որ աղոթում է հակամարտության մեջ գտնվող հազարավոր անմեղ մարդկանց համար:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply