Պարզվում է`մենք թեյը սխալ են պատրաստում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 9:31

Թուրքական «Zaman»–ը հետաքրքիր հոդված է հրապարակել թեյի պատրաստման նոր մեթոդների վերաբերյալ: Այսպես Թուրքիայի Սաքարիա համալսարանի քիմիկոս Նիհալ Բեդիրը թեյերի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել և պարզել է, որ թեյի թրմման վերաբերյալ մեր գիտելիքները ամենևին էլ ճիշտ չեն: Բեդիրը նշում է, որ թեյ պատրաստելիս պետք է շատ ուշադիր լինել: Մասնավորախես թեյի տերևների վրա ջուր լցնելուց հետո պետք չէ 5-10 րոպե սպասել:
Բեդիրը հանգել է այն եզրակացությանը, որ թեյի թրմման գործընթացում կարևոր է այն, թե ինչ տարայի մեջ են այն պատրաստում, ինչպես նաև քամիչի օգտագործումը: Նա խորհուրդ է տալիս օգտագործել ապակյա կամ հախճապակյա տարա, ջուրը շատ չեռացնել`100 աստիճանում մոտ 3 րոպե: Բեդիրը նշում է, որ ոչ թե թեյի թերթիկների վրա է պետք ջուր լցնել այլ ընդհակառակը: Իսկ ահա սառը թեյերը վնասակար են, 80 աստիճանից ցածր թեյը պետք չի խմել:
Ահա ուսումնասիրության այսպիսի արդյունքները միգուցե փոխեն թեյի պատրաստման մասին թեյի սիրահար թուրքերի պատկերացումները:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply