Դավութօղլուն այցելեց Գազա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 9:27

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նաբիլ ալ Արաբի գլխավորած Արաբական երկրների լիգայի արտգործ նախարարների հետ համատեղ Գազայի հատված է այցելել: Այնտեղ նրանց դիմավորել են պաղեստինյան քաղաքական գործիչները: «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Դավութօղլուն դարձել է Գազա այցելած առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան:
Պաղեստինի նախագահի հատուկ ներկայացուցիչ Նաբիլ Շաաթը նշել է, որ այս այցը ցույց է տալիս, որ Գազայի խնդիրը մտահոգություն է առաջացրել և չի անտեսվել: Նա նշել է, որ Դավութօղլուի այցը աննախադեպ բնույթ է կրում և հույս է առաջացնում, որ արաբական և իսլամական աշխարհը կմիավորվի` ի աջակցություն պաղեստինյան ժողովրդին:

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply