Գազայում զինադադարի հույս կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 9:24

Թուրքական «Haberler»-ը գրում է, որ իսրայելական «Haaretz» թերթը, հիմնվելով եգիպտական աղբյուրների վրա, հայտնել է, որ Գազայում ընթացող պայքարը դադարեցնելու համար այսօր Կահիրեում զինադադար է ստորագրվելու: Թերթը հայտնում է, որ զինադադարի ստորագրմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Այման Թահան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում BBC–ին տված հարցազրույցում հայտնել է, որ զինադադարը արդեն գիշերը ուժի մեջ է մտնելու: Սակայն Իսրայելի կառավարությունը այս կապակցությամբ որևէ հայտարարություն չի արել:
Մյուս կողմից լուր է տարածվել այն մասին, որ հակամարտող երկու կողմերի քաղաքական շարժումները զինադադարի հաստատման պայման են սահմանել Իսրայելի`պաղեստինյան առաջնորդներին չսպանելու հանգամանքը, որից հետո պետք է վերջ դրվի Գազայի նկատմամբ օդային, ցամաքային և ծովային հարձակումներին:

Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply