Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Օրվա լուր | | November 20, 2012 20:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաև մեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է:

Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում և սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի և հայ արվեստագետ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մերձավորներին և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին»:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply