Այսօր Սպառողների միջազգային օրն է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 15, 2010 15:07

Հայաստանը 2001-2009թթ. ընթացքում որպես սպառող ծախսել է 36 մլրդ դոլար. այսօր` սպառողների միջազգային օրը լրագրողներին ասաց  Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Սաֆարյանն ասում է, որ ամենալավ ներդնողը հենց սպառողն է և նա իրավացիորեն կարող է պահանջել, որ իր ներդրած միջոցներն ուղղվեն հայրենական տնտեսության զարգացմանը. «Չէ, որ այս ծախսված միջոցները զարգացնում են օտարերկրյա պետությունների տնտեսությունները»:

2009թ. Հայաստանի  արտահանումը կազմել է մոտ 698մլն. դոլար, իսկ  ներմուծվել է 4.4 մլրդ դոլարի ապրանք: «Ներմուծումը արտահանումից, փաստորեն մեծ է եղել մոտ 4.4 անգամ,- ասում է Սաֆարյանը,- իսկ այս բացասական հաշվեկշիռը փոքր-ինչ նվազեցնելու համար պետք է կառավարությունը առևտրաշրջանառությունում պետք է մասնաբաժին ունենա և դրանից ստացված եկամուտներն ուղղի արդյունաբերական ոլորտի զարգացմանը»:

Այս տարվա հունվարին կառավարությունն ընդունել է արդյունաբերության զարգացման հայցեակարգ:

«Հայաստանը պետք է ընդունի օրենք արդյունաբերության մասին,- ասում է Սաֆարյանը,- այդպիսի օրենք ընդունվել է ԱՄՆ-ում 1933թ. Ճգնաժամից հետո: Եվ արդյունաբերությնա ոլորտը պետք է կանոնակարգիվի` կլինի դա ինչ-որ գործակալույուն, թե նախարարություն»:

Սաֆարյանն ասում է, որ հայրենական արդյունաբերության թերզարգացվածության պատճառն այն է, որ նորանկախ Հայաստանը գնացել է ազատ տնտեսական հարաբերությունների ուղիով, որը ամրագրված է Վաշինգտոնյան կոնսենսուսում: «Արդեն ինչ-որ բաներ սկսում են փոխվել, մասնավորապես արդյունաբերության մասին կառավարության ընդունած հայեցակարգը,- ասաց Վազգեն Սաֆարյանը,-  և դա արվել է Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի պնդմամբ ու առաջարկությամբ»:

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply