ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 20, 2012 17:44

Նոյեմբերի 20-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 30 օտ 179 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի հատվածից և գլորվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ` 1986 թ. ծնված Ա. Թորոսյանը և ուղևոր` 1986 թ. ծնված Ա. Սարգսյանը իրենց ուժերով դուրս են եկել և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Վարորդ` Ա.Թորոսյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply