ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 20, 2012 17:37

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը մասնավորապես հատարարել է, որ Հայաստանը “օկուպանտ” երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:
Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
“Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի եւ կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:
Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել  քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ եւ զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը:
Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական եւ ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ:
Հետեւությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել”:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply