Վարչապետի ցավակցական խոսքը հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 20, 2012 16:19

«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:
Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply