Իրանն ու Ադրբեջանը քննարկում են Ուրմիա լճի համար Արաքս գետի ջրերի օգտագործման հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 16:05

Իրանական IRNA լրատվական գործակալության

փոխանցմամբ՝ Իրանը Ուրմիա լճի չորացումը

կանխելու նպատակով Արաքս գետի ջրերի

օգտագործման հարցը քննարկում է ադրբեջանական

կողմի հետ և միայն դրանից հետո է սկսելու

իրականացնել տվյալ նախագիծը: Այս մասին

հայտարարել է Իրանի էներգետիկայի  նախարարության՝ անդրսահմանային գետերի

պաշարների օգտագործման գլխավոր վարչությանտնօրեն Ջաբբար Վեթնֆյադան:

Վերջինս հույս է հայտնել, որ Ադրբեջանը  համաձայնություն կտա Արաքս գետի ջրերն

Ուրմիա լիճ փոխադրելու նախագծի իրագործմանը: Պաշտոնական տվյալներով՝

Ուրմիա լիճը չորացել է 70 տոկոսով: Ներկայումս լճի մեկ լիտր ջուրը պարունակում է

մինչև 400 գրամ աղ, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը կազմել է 160-170 գրամ աղ:

2010 թվականին Թավրիզ կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ

Ահմադինեժադը հաստատեց Արաքս գետի ջրերից 600 միլիոն խորանարդ մետր ջուր

դեպի Ուրմիա լիճ փոխադրել ենթադրող նախագիծը, որը գնահատվում է 1.2միլիարդ դոլար:

2011 թվականի սեպտեմբերին Իրանի կառավարությունն այդ  նպատակով հատկացրել է

900 միլիոն դոլար: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն իր  հերթին նույն նպատակով

հատկացրել է 135 միլիոն դոլար:

araxnews

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply