ՃՏՊ`հրդեհի բռնկումով.կա զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 12:35

Նոյեմբերի 21-ին, ժամը 03.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ” մակնիշի 19 lo 627 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` 1991 թ. ծնված Արման Ազարյանը, 1986 թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987 թ. ծնված Մհեր Հովհաննիսյանը և 1988 թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` “Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply