Կալիֆոռնիայում պայքարում են փողոցում մերկ զբոսնելու իրավունքի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 15:48

Կալիֆոռնիայում բողոքում են իշխանությունների` մերկ զբոսնելու  նախագծի ընդունման դեմ: Սան Ֆրանցիսկոյի նուդիստների խումբը բուռն կերպով պայքարում է իր իրավունքների համար:

Առաջարկվող օրինագծի համաձայն, ցանկացած մարդ, որը  հասարակական վայրում կմերկացնի իր ”սեռական օրգանները կամ էլ հետույքը”,  օրինազանց կհամարվի:

Որոշ բացառություններ կլինեն փողոցային միջոցառումների ժամանակ: Օրենքի նախագիծը  հայտնվել է ի պատասխան մերկացող տղամարդկանց թվի ավելացման, որոնք պարբերաբար հայտնվում են Սան Ֆրանցիսկոյի Կաստրո թաղամասում: Այն համարվում է  համասեռականների թաղամաս:

Ավելի վաղ ընդունվել էր քաղաքային օրենք, որի համաձայն  նուդիստներից պահանջվում էր նվազագույն հագուստ  հասարակական տրանսպորտից օգտվելու համար: Սակայն  այս օրենքի ընդունումից հետո քաղաքում զբոսնող մերկ տղամարդկանց թիվն ավելացավ:

Բողոքողներից մեկն ասել է, որ օրենքի նախագիծը խաթարում է Սան Ֆրանցիոսկոյի ավանդույթները, որոնք քաղաքը դարձնում են տարօրինակ, ոչ բոլորի նման:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply