Հենրիխ Մխիթարյանի թիմին կարևոր խաղ է սպասում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 20, 2012 15:27

Այսօր  5-րդ տուրի հանդիպումները կանցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի  E, F, G, H խմբերի թիմերը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի  «Շախտյորը» ( E խումբ)  արտագնա հանդիպումում կմրցի  դանիական «Նորշելանդի» հետ: Հաջողության հասնելու դեպքում այն գործնականում կկատարի խմբից դուրս գալու առաջադրանքը:  Բանն այն է, որ 4 խաղից հետո «Շախտյորը» և «Չելսին» ունեն 7-ական միավոր: «Յուվենթուսը» վաստակել է 6, «Նորդշելանդը»` 1 միավոր: Ուժերը կչափեն նաև նույն խմբում հանդես եկող Թուրինի  «Յուվենթուսը» և անգլիական «Չելսին»:

Մյուս խմբերում կկայանանա  հետևյալ հանդիպումները.

F խումբ
«Վալենսիա»-«Բավարիա»
ԲԱՏԷ- «Լիլ»
G խումբ
«Սպարտակ»-«Բարսելոնա»
«Բենֆիկաշ»-«Սելթիկ»
H խումբ
«Գալաթասարայ»-«Մանչեսթեր յունայթեդ»
«Կլուժ»-«Բրագա»

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply