Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և “Աշտարակ կաթի” համագործակցությունը շարունակական կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 20, 2012 14:53

Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում (ք.Երևան, Պարոնյան 21/1) Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության  միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրեցին «Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:

Երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մայիսից: Դրա շնորհիվ 10-14 տարեկան 1600 երեխա` Երևանի և մարզերի 34 դպրոցներից,  իրազեկվել է այն մասին, թե  ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը և սննդակարգը, շրջակա միջավայրի պաշտպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն իր խոսքում նշեց.

–         Ուրախալին այն է, որ կորպորատիվ հատվածը սկսել է ավելի հաճախ անդրադառնալ հասարակության խնդիրներին`  արձագանքելով հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին և իրականցնելով համատեղ ծրագրեր, որոնց հաջողության գրավականն է կազմակերպությունների մասնագիտական կարողությունների ներդրումը:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու  անհրաժեշտությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու «Աշտարակ-Կաթը» որոշել են շարունակել իրենց համագործակցությունն` դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման ոլորտում:

«Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը, շեշտելով համագործակցության կարևորությունը, ասաց.

–         «Առողջ սերունդ» ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացված է: Այդ են վկայում ստացվող արձագանքներն ինչպես մասնակից դպրոցականներից, այնպես էլ դպրոցի ուսուցիչական կազմից և ծնողներից:  Ուրախ եմ նշել, որ այն մեկնարկում է  այսօրվանից:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply