Մերոնք կորցրել են մրցանակակիր դառնալու հույսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 20, 2012 15:00
Ֆուջեյրայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Պետրոյանը և Զավեն Անդրիասյանը միմյանց հետ խաղաղ դաշն կնքեցին: Երկուսն էլ վաստակել են 4-ական միավոր և 15-26-րդ տեղերը բաժանողների խմբում են: Նրանք մեկ միավորով հետ են մնում մրցաշարի 7 առաջատարներից: Վերջիններս առաջիկա երկու տուրերում մրցելու են իրար հետ: Այնպես որ, մերոնք կորցրել են մրցանակակիր դառնալու հույսը:
Դիտվել է 859 անգամ:





Facebook
Tweet This