Ոսկանյանը` հայկական միջավայրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2010 13:13

Հայաստանում ճանաչված  ֆուտբոլիստ  Արամ Ոսկանյանն աշխատանքային պայմանագիր է ստորագրել Ուզբեկստանի մայրաքաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի ղեկավարության հետ: Տաշքենդյան թիմը հանդես է գալիս այդ երկրի բարձրագույն խմբի առաջնությունում և  նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը:«Լոկոմոտիվի» մարզիչը մեր հայրենակից Վադիմ Աբրամովն է, որի  որդին Կառլեն Աբրամովը ժամանակին  խաղացել էր  Հայաստանի պատանեկան հավաքականում: Նա հետագայում ավտավթարի զոհ էր դարձել: Ի դեպ, նոր մեկնարկելիք  ֆուտբոլի Ուզբեկստանի առաջնությունում Արամից բացի  «Լոկոմոտիվի»  կազմում են հանդես գալու մեր հայրենակիցներ Կարեն Ավագյանը և Կարեն Աբրամովը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply