Առանց փոփոխության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 20, 2012 13:34

Պրոֆեսիոնալ թենիսիստների  ընկերակցության հրապարակած խաղացողների վարկանիշային  աղյուսակում Արգենտինայի ներկայացուցիչ Դավիթ Նալբանդյանը մնացել է 81-րդ տեղում: Առաջատարների շարքերում ևս փոփոխություններ չկան: Աղյուսակը գլխավորում է  սերբ Նովակ Ջոկովիչը: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկրորդն է, իսկ Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, բրիտանացի Էնդի Մարեյը եզրափակում է լավագույն եռյակը։ Ապա հաջորդում են` իսպանացիներ Ռաֆայել Նադալը,Դավիդ Ֆերերը, Տոմաշ Բերդիխը (Չեխիա), Խուան Մարտին դել Պոտրոն (Արգենտինա), Ժո-Վիլֆրիդ Ցոնգան (Ֆրանսիա), Յանկո Տիպսարևիչը (Սերբիա), Ռիշար Գասկեն (Ֆրանսիա):

 

Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply