Մեդալների ակնկալիքով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 20, 2012 13:23

Դեկտեմբերի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է  Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարը: Դա մարմնամարզության միակ ստուգատեսն է, որում սահմանաված են դրամական մրցանակներ: Ընդ որում, պարգևատրվում են ոչ միայն աչքի ընկած մարզիկները, այլև նրանց մարզիչները:
Հայաստանի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Սերոբ Սողոմոնյանը, Արամ Մուրադյանը: Նախատեսվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան թիմային պայքարում, բազմամաարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում: Կմասնակցեն աշխարհի   մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ, ադ թվում նաև ուժեղ կազմեր ունեցեղ Ճապոնիայաի, ԱՄՆ-ի հավաքականները: Իսկ կազմակերպիչները մրցասպարեզ կհանեն երկու հավաքական: Առանձին թիմով հանդես կգա «Դինամո» մարզընկերությունը, որի ներակացուցիչ է եղել Վորոնինը:
«Նախատեսում ենք, որ մեր մարմնամարզիկները մեդալներով կվերադառնանա: Անցյալ տարի նախապատրաստվում էինք  հունվարին Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշաին մրցաշարին և մեր ուժեղագույններին չէինք գործուղել Մոսկվա: Մերոնք մեդալ չբերեցին: Իսկ 2010-ին Մերդինյանը նժույգաթափերում դարձել էր հաղթող: Այս մրցաշարով տարին կեզրափակենք: Հետո նախապաստրատվելու ենք 2013-ի ապրիլի17-21-ը նույնպես Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջությանը: Հայաստանից մրցահարթակ դուրս կգան 5 մարմանամրզիկներ»,- «Անկախ»-ին ասաց  մարմնամարզության Հայաստանի  հավաքկանի գլխավոև մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply