Սուտ տեղեկություններ «ոչ բնական» ճանապարհի մասին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 20, 2012 12:47

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սիսիան քաղաքի բնակիչ Նարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով զինծառայող, ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով սուտ տեղեկություններ է հայտնել, թե իբր նախքան բանակ գալը ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ է ունեցել:

Նարեկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդված 2-րդ մասով խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply