Բալխաշյան ծածանն ահաբեկում է ԱՄՆ-ն ու Կանադան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 10:41

Արծաթագույն ծածանը, որն ԱՄՆ ու Կանադա է տարվել Բալխաշից, վերածվել է  էկոլոգիական աղետի:  Նպաստավոր պայմաններում հայտնվելով` ձուկը սկսել է բազմանալ աննախադեպ քանակով:Անցած դարի 70-ականներին ասիական ծածանը կամ հաստաճակատը, որն ԱՄՆ ու Կանադա է տարվել Բալխաշից` Իլինոյս գետում  ջրիմուռների “հարցը լուծելու” համար, չի բավարարվել միայն դրանով: Ագահ  միգրանտը, որն Իլինոյսում բնական թշնամիներ չի ունեցել,  մնացած ձկնատեսակներին է նեղել:

Մասնագետները զգուշացրել էին, որ եթե ասիական ծածանը հայտնվի Մեծ լճերում, ապա դրա հետևանքով կվերանան արդյունբերական ձկնատեսակների տեղական ցեղատեսակներն ու ի վերջո, կհանգեցնի արդյունաբերական ձկնարդյունաբերության վերացման, որն, ի դեպ, տարեկան 7 մլրդ դոլարի եկամուտ է բերում:

Ղազախստանում ծածանի քանակը կարգավորվում է  գայլաձկների միջոցով, որոնցից Միսսիսիպիի ու Իլինոյսի ջրերում չեն բնակվում:  Բացի այդ, արծաթագույն ծածանի ոսկրերի առատության  պատճառով այն ամերիկացիներն ուտելի չեն համարում: Սա դեռ ամենը չէ, բանն այն է, որ այստեղ ծածանի յուրաքանչյուր առանձնյակ  ունի 2 մետր երկարություն ու 45 կգ քաշ:

Ամերիկացիներն արդեն նոր զբաղմունք  ունեն, նրանք ծածանը որսում են նետ ու աղեղով, սակայն դա  ևս չի փրկում էկոլոգիական աղետից:

Մասնագետներն ասում են, որ եթե ծածանը հայտնվի Մեծ լճերում, ապա այդ աղետը համեմատելի է  համակարգչային վիրուսի գրոհի հետ, երբ չունես հակավիրուսային համակարգ:

Գուցե խնդիրը լուծվի, եթե ամերիակցիները որոշեն հիմա էլ բալխաշյան գայլաձուկ բազմացնել:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply