” Միսս Երկիր 2012″ գեղեցկության մրցույթի ռուս մասնակցի ելույթը շփոթմունք առաջացրեց, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 11:15

” Միսս Երկիր 2012″ գեղեցկության մրցույթին Ռուսաստանը ներկայացրած 24-ամյա Նատալյա Պերևերզևան հանդիսատեսին և ժյուրիին զարմացրեց իր աղմկահարույց  ելույթով, որտեղ իր երկրի մասին բավականին ոչ հաճելի կարծիք հայտնեց: Երբ նրան հարցրին , թե “Ինչն է ստիպում Ձեզ հպարտանալ Ձեր երկրով”,  ” Միսս Երկիր 2012″-ի մասնակիցը անսպասելի քննադատեց իր հայրենիքը, հաղորդում է “Мир”-ը:
Սկզբում Պերևերզևան հայտարարեց, որ հպարտանում է Ռուսաստանով և պատկերացնում նրան “գեղեցիկ, ներկայանալի օրիորդ, զտարյուն, կարմրաթուշ, ասեղնագործած զգեստով, երկար և հաստ հյուսքով, որի մեջ հյուսված են տարբեր գույների ժապավեններ: Այնուհետև ելույթը այլ ընթացք ստացավ .” Բայց իմ Ռուսաստանը նաև աղքատ, մեծ  և տանջվող երկիր է, որն  անխղճորեն  բզկտվում է ագահ, անազնիվ, անհավատ մարդկանց կողմից,- շարունակել է աղջիկը:- Իմ Ռուսաստանը աղքատ է, նա չի կարողանում օգնել տարեցներին և որբերին: Նա արյունաքամ է լինում, այնտեղից, ինչպես խորտակվող նավից, փախչում են ինժեներները, բժիշկները, ուսուցիչները, քանի որ ապրուստի միջոց չունեն: Իմ Ռուսաստանը `դա անվերջ կովկասյան պատերազմ է”:

Գեղեցկուհին անդրադարձել է  նաև ազգայնամոլությանը. նա խոստովանել է , որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես   կարող է ծաղկել ֆաշիզմը  երկրում, որտեղ հաղթել են “շագանակագույն ժանտախտին” :

Նատալյայի ելույթը համացանցում բում է առաջացրել: Բլոգերները ակտիվ քննարկում են մրցույթի մասնակցի խոսքերը: Շատերը համաձայնել են աղջկա հետ, արտահայտելով տարբեր կարծիքներ և ընդունելով, որ բարձրացրած հարցերը ավելի քան արդիական են: Ուրիշները քննադատել են` նրան հայրենասիրության պակասի մեջ մեղադրելով:
Նատալյա Պերևերզևան ծնվել է Կուրսկում: Նա ավարտել է ՌԴ կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան: 2011թ. ստացել է “Ռուսաստանի գեղեցկուհի” կոչումը և ուղեգիր` մասնակցելու “Միսս Երկիր”մրցույթին: Իր հարցազրույցում նա հայտարարել է, որ սա վերջին գեղեցկության մրցույթն է, որին  ինքը մասնակցում է:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply