Ի՞նչ չարժե նվիրել կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 9:51

Ամանորյա տոներից առաջ հետազոտողները որոշել են տղամարդկանց  պատմել, թե ինչ չարժե նվիրել կանանց  տոնի կապակցությամբ նվերների ավանդական փոխանակության ժամանակ: Սոցիոլոգիական զանգվածային  հարցումների արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ ամենաանհաջող նվերը կնոջ համար տղամարդու նվիրած սպիտակեղենն է: Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը պատասխանել է, որ երբեք չի կրել տղամարդու նվիրած կրծկալը կամ էլ վարտիքը:

Պարզվեց, որ կանայք տանել չեն կարողանում, երբ տղամարդն իրենց նվիրում է սեքսուալ զվարճանքի սպիտակեղեն, ինչպիսիք են`  կաշվե կամ էլ ցանցկեն վարտիքներն ու ուտելի սպիտակեղենը: Ամենասարսափելին կանանց համար այն փաստն է, որ տղամարդիկ չեն կարողանում   իրենց չափսերին անհամապատասխան նվեր ընտրել:

Դրա համար   ուսումնասիրության հեղինակները տղամարդկանց առաջարկում են  նման տհաճություններից խուսափելու համար ընտրել այլ բնույթի նվեր:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply