Հրդեհ` Մարտունիում և Ախուրյանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 20, 2012 9:41

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.48-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունու Կոմիտասի 57 տան բակում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին, մարվել՝ 15.23-ին:

Գ. Հովհաննիսյանին պատկանող տան բակում այրվել է մոտ 15 հակ անասնակեր:

Նույն օրը, ժամը 19.25-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզում` Ախուրյան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.02-ին, մարվել՝ 20.44-ին:

Այրվել է Ս. Սարգսյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 50 քմ մակերեսով և ներսում կուտակված կենցաղային իրեր:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply