ՀԴԲ-ն գաղտնազերծել է Սվետլանա Ալիլուևայի անձնական գործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 8:43

Երբ 1967-ին Սվետլանա Ալիլուևան ԽՍՀՄ-ից ԱՄՆ տեղափոխվեց, նրանով սկսեցին զբաղվել ԱՄՆ հատուկ ծառայությունները:

Վիսկոնսին նահանգում նրա զոհվելուց հետո  բոլոր փաստաթղթերը գաղտնազերծվեցին: Դրանցում խոսվում է  ԱՄՆ-ում Ստալինի դստեր բնակության մասին, որը Լանա Պիտերս անունն էր վերցրել, ու կարող էր ազդեցություն ունենալ “սառը պատերազմի” պայմաններում երկրների հարաբերությունների վրա:

“Ալիլուևայի գործը“ 233 էջից է բաղկացած: Դրանց կեսն այն ժամանակվա ԶԼՄ-ների հոդվածներն են: Այն ժամանակաների ամերիկյան դեսպան Ջորջ Քենանն ու ինքը` Ալիլուևան, ՀԴԲ-ին հայտնել էին, որ հնարավոր է, որ իրենց հետևի ԿԳԲ-ն:

Սակայն փաստաթղթերում նշվում է, որ ԿԳԲ-ն Ալիլուևային չի հետևել:  Ի դեպ, ՀԴԲ-ն գաղտնազերծված փաստաթղթերը լուրջ վերանայման է ենթարկել: Հատուկ ծառայությունները կարծում են, որ դրանցում այնպիսի տեղեկություն է եղել, որը կարող էր ազդել արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև տվյալներ պարունակել, որոնք, իրենց կարծիքով, կարող են “անձնական կյանքին միջամտություն” որակվել:

1967-ին Ալիլուևան Հնդկաստան է մեկնել` մասնակցելու Բրաջեշ Սիգխի թաղմանը. որոշ հարցազրույցներում նա  վերջինիս իր ամուսինն է անվանում: Դրանից հետո նա հրաժարվեց վերադառնալ ԽՍՀՄ:

Արևմուտք տեղափոխվելով`  նա հրապարակում է “20 նամակ ընկերոջը” (1967) գիրքը, որտեղ նկարագրում է հոր կրեմլյան կյանքը: Գիրքը համաշխարհային սենսացիա առաջացրեց: Որոշ ժամանակ Ալիլուևան ապրեց Շվեյցարիայում, իսկ հետ տեղափոխվեց ԱՄՆ:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply