Թուրք լուսանկարիչը հայ-թուրքական թեմատիկայով ցուցահանդես է բացել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 20, 2012 8:17

Թուրք լուսանկարիչ Ալի Սալթանը Անկարայում արվեստասերների դատին է ներկայացրել իր նոր` «Գետի մյուս ափը» կոչվող ցուցահանդեսը, որտեղ նա պատկերել է հայկական և թուրքական սահմանային երկու գյուղեր`Հալըքըշլաքը և Բագարանը: Լուսանկարիչը փորձել է արտացոլել Արփաչայ և Արաքս գետերի ափերին դեմ դիմաց գտնվող երկու գյուղերի բնակիչների կյանքը:
Սալթանը իր աշխատանքը որակում է որպես երկու ժողովուրդների` իրենց վախերի, պատմության հետ առերեսվելու մի դռսևորում, ինչպես նաև նշում է, որ նրա նպատակը ժողովուրդների միջև ընդհանուր մի լեզվի փնտրտուքներին նպաստելն է:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»–ը` Ալի Սալթանի աշխատանքների ցուցահանդեսը Անկարայից հետո կներկայացվի նաև Երևանում, Գյումրիում, Դիարբեքիրում և Ստամբուլում:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply