Իսրայելացիները պաղեստինցիներին փախչելու համար 5 րոպե են տալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 8:14

Թուրքական «Haberler»-ը գրում է, որ Գազայում իսրայելացիները զանգահարում են մարդկանց տներ և սպառնում, որ շուտով ռմբակոծելու են, ապա տնից դուրս գալու և փախչելու համար նրանց 5 րոպե են տալիս: Այդպիսի հեռախոսազանգեր ստացած ընտանիքները անմիջապես վերցնում են երեխաներին և ջանում են արագորեն հեռանալ տնից: Որոշ ընտանիքներ էլ, չհասցնելով փախչել, ռմբակոծության թիրախն են դառնում:
Գազայի դեմ սկսած իսրայելական հարձակումը արդեն վեցերորդ օրն է, ինչ չի դադարում: Այս ընթացքում 92 մարդ է զոհվել, որոնց թվում շատ են կանայք ու երեխաները: 738 մարդ վիրավորվել է, վեց օրվա ընթացքում Իսրայելը հարված է հասցրել ավելի քան 1350 նշանակետի:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply