Ռոգոզինը չի բացառում նոր աղմկալի բացահայտումները ՊԱՀ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 8:22

Նոր աղմկալի բացահայտումները ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրում անխուսափելի են, կարծում է ոլորտը վերահսկող Դմիտրի Ռոգոզինը:

Նոյեմբերի 19-ին Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը տեղեկացրեց “Ռուսական տիեզերական համակարգի” գլխավոր տնօրեն Յուրի Ուռլիչիչի հրաժարականի մասին: Նոյեմբերի սկզբին ՆԳՆ հայտնեց , որ  ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի մշակման ժամանակ 6,5 մլրդ ռուբլի է անհետացել, որից հետո Ուռլիչիչին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ռուսական ունեցվածք հրատարակության տվյալներով, Ուռլիչիչի ազատման  մասին ասվում է, որ նա աշխատանքից  դիմում է ներկայացրել, որ հիվանդության պատճառով է հեռանում: “Նրա փոխարեն գլխավոր տնօրենի պարտականությունների կատարման համար առաջարկվում է  նշանակել Վլադիմիր Չերեմկիսինին”,-ասում է հրատարակության զրուցակիցը:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply