ՃՏՊ` Երևան-Վանաձոր ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 20, 2012 7:43

Նոյեմբերի 20-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ալագյազ գյուղի մոտ, «ԲՄՎ» մակնիշի 24 ՕԼ742 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կանչի վայրում են գտնվել «1-02« և «1-03» ծառայությունների աշխատակիցները: Ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Ա. Արղուշյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորներ` 1992 թ ծնված Հ. Նարիմանյանը և 1989 թ ծնված Մ. Սարգսյանը ծանր վիճակում տեղափոխվել են Ապարան քաղաքի բկ, այնուհետև Երևանի «Արմենիա» ԲԿ:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply