Իսրայելը ահաբեկչական պետություն է. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 7:34

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրասիական իսլակական խորհրդի ֆորումի ժամանակ իր ելույթում նշել է. «Աշխարհը երեք իսրայելացու մահվան մասին լուրը ընդունում է որպես երեք հազար հոգու մահ: Իսկ երբ խոսքը գնում է հինգ հազար պաղեստինցու նահատակության մասին, ապա բոլորը ձևացնում են, թե հինգ մարդ է զոհվել: Մենք չենք կարող հաշտվել սրա հետ»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում թուրքական«Zaman»-ը:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ մուսուլմանների մահը չի անհանգստացնում համաշխարհային հանրությանը և միջազգային կազմակերպություններին: «Բոլորը տեսան զոհված երեխային Իսմայիլ Հանիյի ձեռքերին: Երեխաներին սպանող ուժերը ինչպե՞ս կարող են որևէ կապ ունենալ արդարության և մարդկայնության հետ: Ես կարծում եմ, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, քանի որ նրա կատարած քայլերը ահաբեկչության դռսևորումներ են»,-հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply