Մոսկվան կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2012 7:31

Ռուսաստանի արտգործ նախարարությունը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել անհապաղ հաշտություն հաստատել:
Ըստ «Anadolu» գործակալության`նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի համար անընդունելի են և՜ Գազայի կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումը, և՜ Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ ուժի կիրառումը: Նշվում է նաև, որ Մոսկվան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը ուղղված Եգիպտոսի ջանքերը, և ինքը նույնպես քայլեր է ձեռնարկելու Գազայում վիճակի կարգավորման համար:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր անհանգստությունն էր հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեժացման կապակցությամբ:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply