ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ժամկետները հստակեցվել են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2012 16:26

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին կժամանեն Երեւան: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ծրագրվում է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում նոյեմբերի 26-ին կայցելեն Բաքու, հանդիպումներ կունենան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բարենպաստ եղանակի դեպքում սպասվում է միջնորդների այցը նաեւ Ստեփանակերտ:

Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Որպես աշխատանքային առաջարկ` համանախագահները ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Ակնկալվում է, որ տարածաշրջան այցի ընթացքում միջնորդները կշարունակեն աշխատանքն առաջարկությունների ուղղությամբ:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply