Գերմանիայում գտել են մի ոչխար, որն իրեն շուն է երևակայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 14:04

Գերմանացի ֆերմեր Վոլֆգանգ Գրենսենսը սովորական հոգատար հովիվ է. երբ նրա ոչխարներից մեկը սատկեց, նա որոշեց նորածին գառնուկին տուն տանել ու խնամել: Այն ժամանակ գառնուկն ընդամենը 6-շաբաթական էր: Մարդու ու գառնուկի  բարեկամության պատմությունը հայտնվեց The Huffington Post-ում:

Տղամարդը գառնուկին  տեղավորեց անմիջապես իր տան առջևում` ավստրալական հովվաշների հետ: Ժամանակի հետ գառնուկը ինքն իրեն սկսեց շուն կարծել,  “ցեղակիցների” հետ համերաշխ  խաղալ ու մեծ  բավականությամբ  զբոսնել վզնոցով: Տերը նրան Վալլի անվանեց: Վալլին գերազանց է զգում իր նոր ընտանիքում:

Դիտվել է 1875 անգամ:
Print Friendly

Leave a Reply