Հայ գրատպության 500-ամյակը նշվում է նաև ռուսաստանյան գիտական ու համալսարանական կենտրոններում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 19, 2012 13:44

Հայաստանում և  հանրապետության սահմաններից դուրս  շարունակվում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված  հոբելյանական  միջոցառումները ` հայատառ տպագիր գրականության կեսդարյա  տարեդարձը վերածելով  նաև   ազգային գրավոր մշակույթին  նվիրված    հայ և  այլազգի մասնագետների կողմից գիտական քննարկումների  մի ամբողջ   շարքի:Հայ գրատպության 500-ամյակին  նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս  Ռուսաստանի դաշնությունում `  Ռյազանի  Սերգեյ  Եսենինի անվան պետական համալսարանում  տեղի է ունեցել  «Գիրքն  ազգային մշակույթի հիմքն է» ազգային գիտագործնական  համաժողովը:Այն   կազմակերպվել  էր   Ռյազանի հայ համայնքի և համալսարանի   համատեղ   նախաձեռնությամբ  ու  Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:Համաժողովին ռուս   գործընկերների հետ մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները `  Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը, ռուսական լեզվաբանության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը և հայ բանասիրության  ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը:Համաժողովը   վարել է  Ռյազանի համալսարանի ռեկտոր Ի. Շեինան, ելույթներով հանդես են եկել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի համաշխարհային մշակույթի ամբիոնի վարիչ Մ. Պոլետաևան, ՌՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Յա. Կոլկերը, ՌՊՀ   Եսենինի անվան  գիտական կենտրոնի ղեկավար Օ. Վորոնովան, ՌՊՀ ռուսական լեզվաբանության և ազգային մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Սոլովյովը:Համաժողովին   մասնակցել են ոչ միայն  ռուս համալսարանականներ  ու գիտնականները ,այլև  Ռյազանի մարզային կառավարության, Դումայի և քաղաքապետարանի ներկայացուցիչները:

 

«Գիրք» հիմնադրամի  մամուլի  գրասենյակ

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply