Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 36-ժամյա ուլտիմատում է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 13:03

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին 36-ժամյա ուլտիմատում է ներկայացրել. եթե ժամկետը լրանալուց հետո Գազայի հատվածից չդադարեն հրթիռակոծել, ապա Իսրայելը կընդլայնի ռազմական օպերացիան, հայտնել է  Իրսայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը:

Կիրակի Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը պատրաստ է  լայնածավալ օպերացիա սկսել.”Մենք ՀԱՄԱՍ-ին  ու մյուս ահաբեկչական կազմակերպություններին կստիպենք բարձր գին վճարել”:

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply