«Միկան» արժեքավոր միավորներ կորցրեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 19, 2012 12:47

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  30-րդ տուրը:
Երևանի «Միկան» ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Թիմն արժեքավոր միավորներ կորցրեց  չեմպիոնի կոչման համար պայքարում:

Իսկ աղյուսակը եզրափակող Երևանի «Բանանցը»  հաղթեց «Փյունիկին»` 2:0: «Բանանցը» շրջանցեց «Արարատին»:

Տեխնիկական արդյունքներ

«Իմպուլս»-«Միկա»` 1:1 (1:1)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար՝
Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 45 («Իմպուլս»), Նարեկ Բեգլարյան, 2 («Միկա»)

«Բանանց»-«Փյունիկ»` 2:0 (1:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝
Արման Ղուշչյան
Գոլերը՝ Գևորգ Կարապետյան, 45+2, Արարատ Առաքելյան, 67

Մրցաշարային աղյուսակ
  Խ    Մ
1. «Շիրակ»                   29     62
2. «Միկա»                    29     59
3. «Իմպուլս»               29     45
4. «Գանձասար»       29      44
5. «Փյունիկ»               29      42
6. «Ուլիս»                    30      32
7. «Բանանց»              29      22
8. «Արարատ»            30      21

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply