Առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով ապօրինի ծառահատումներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 19, 2012 12:40

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1978 թ. ծնված Սասուն Մ.-ն ս/թ նոյեմբերին «Հայանտառ»-ի Սևքարի անտառտնտեսության մի անտառամասից ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ:
Պարզվել է նաև, որ 1960 թ. ծնված Վարդգես Ռ.-ն նույն ժամանակահատվածում ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ, հաճարենիներ և հացենիներ, իսկ 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն առանց համապատասխան փաստաթղթերի գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենու գերանափայտ:
Կատարվում է նախաքննություն:
Ապօրինի ծառահատման հետ կապված սակագնային վնասների և պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափերը պարզվում են:

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply