Հանրային խորհուրդը քննարկելու է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2010 10:31

Մարտի 16-ին ժամը 15.00-ին` Հայլֆիլհարմոնիայի փոքր դահլիճի շենքում, Հանրային խորհրդի  մշակույթի հարցերով ենթահանձնաժողովը  քննարկելու է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը:

Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ խնդրով շահագրգիռ բոլոր կողմերից, այդ թվում՝  Մայր աթոռ Ս. Էջմիածնից և Արարատյան Հայրապետական թեմից: Հրավիրված են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Քննարկմանը կմասնակցեն նաև այս հարցով մտահոգ մշակույթի գործիչներ, այլ անհատներ:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply