Չապլինի գլխարկն ու ձեռնափայտն աճուրդում վաճառվեցին 62 հազար դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 12:20

Լոս-Անջելեսի Bonhams աճուրդում վաճառվել են Չառլի Չապլինին պատկանող գլխարկն ու ձեռնափայտը 62 հազար դոլարով: Աճուրդի կազմակերպիչների սպասումներն արդարացել են. նրանք  ակնկալում էին ստանալ 40-60 հազար դոլար: Բացի կատակերգակ դերասանին պատկանող հանրահայտ պարագաներից, ներկայացված էին նաև հայտնի մարդկանց այլ իրեր, օրինակ` Լենոնի 1960-ականների գրված նամակներից մեկը:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply