Երևան-Սևան և Դիլիջան-Սևան ավտոճանապարհներին մեքենաներ են շրջվել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 19, 2012 12:05

Նոյեմբերի 18-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 31 ՏԼ 182 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Կ. Մխիթարյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Տ. Բերբերյանին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է։

***
Նույն օրը, Ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում 66A99510 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Գյալջել Օզադե Ավիզոլանը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները տեղում կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դիտվել է 1009 անգամ:

Leave a Reply